Ակնաբանություն
Աչքը եւ ժողովրդական բուժամիջոցները
Մաշկն այս հատվածում լուրջ ծանրաբեռնվածություն է կրում, քանի որ անընդհատ գտնվում է շարժման մեջ` աչքերը թարթում են, կկոցում են, ծիծաղում են, ուստի շատ վաղ հասակում այդ հատվածում կնճիռներ են առաջանում:
Իսկ այդ դեպքերում դժվար թե քսուքներն օգնեն երիտասարդ մնալու համար: Ավելի կարեւոր է պայքարել անքնության ու սթրեսների դեմ, թողնել ծխելը: Անհրաժեշտ է շատ լինել մաքուր օդում եւ օգտագործել վիտամիններ:
Շատ պայծառ լուսավորության դեպքում պետք է ոչ միայն ամռանն օգտագործել մուգ ակնոցներ, այլեւ` ձմռանը: Դա հատկապես շատ կարեւոր է վարորդների համար:
Կոպերի համար նախատեսված քսուքներով մերսումը նույնպես շատ օգտակար է: Այն կարելի է օգտագործել ցանկացած տարիքից, իհարկե, եթե դրա կարիքը զգացվում է: Որպես կանոն, կոսմետոլոգները խորհուրդ են տալիս նման քսուքներ օգտագործել 25 տարեկանից հետո: Աչքերի դեպքում ոչ միայն կարեւոր է քսուքը, այլեւ այն, թե ինչպես այն կօգտագործվի:
Որպեսզի կանխենք կնճիռների վաղաժամ առաջացումը, պետք է քսուքները քսել ձեռքի ճիշտ շարժումով` ներսից դեպի դուրս տանելով:
Շատերին անհանգստացնում են աչքերի շուրջ առաջացած սեւ շրջանակները: Դրանք անքնության, հոգնածության ու ծխելու արդյունք են: Համակարգչի առջեւ երկար նստելը նույնպես նպաստում է դրանց առաջացմանը: Իհարկե, հնարավոր են նաեւ ավելի լուրջ խնդիրներ, որոնց դեպքում պետք է դիմել բժշկի: Բացի այդ, պետք է հրաժարվել կծու եւ թթու սննդից: Նման դեպքերում շատ լավ օգնում են սամիթի, երիցուկի թրջոցները (1 թեյի գդալին 1 բաժակ ջրի հարաբերությամբ):
Շատերն անհանգստանում են նաեւ այտուցված կոպերից: Եթե դա հաճախակի բնույթ է կրում, ապա պատճառը կարող են երիկամները լինել, եւ պետք է դիմել բժշկի: Սակայն կոպերը կարող են այտուցվել նաեւ առողջ մարդկանց մոտ` գերհոգնածությունից ու անքնությունից: Այսպիսի այտուցվածությանը շատ լավ օգնում են սառցե դիմակները, որոնք պատրաստված են պլաստիկից ու լցված են հատուկ գելով, եւ պահվում են սառնարանում: Անհրաժեշտության դեպքում այն մի քանի րոպե դնում են փակ կոպերին:
Աչքերի առավոտյան այտուցվածությանը շատ լավ օգնում է թեյի սառը թրջոցը: Աչքի լոգանքները բորբոքումն ու հոգնածությունը հանելու կարեւոր ու լավագույն միջոց են: Անհրաժեշտ է բաժակի մեջ լցնել երիցուկի, մաղադանոսի, անանուխի կամ սեւ թեյի եփուկ, աչքին կիպ կպցնել բաժակը, գլուխը հետ գցել եւ այդ դիրքում աչքը բաց ու խուփ անել, կրկնելով 8-10 անգամ: Այսպիսով, ասես, աչքի խնձորակը «լողանում» է լուծույթի մեջ: Վերջում, բացելով աչքերը, պետք է մի քանի շրջանաձեւ շարժումներ անել ձախ ու աջ:
Մութ սենյակում չի կարելի հեռուստացույց դիտել. դրանից աչքերը շուտ հոգնում ու կարմրում են:
Աչքերի հոգնածությունն անցկացնելու համար կարելի է թանզիֆը թրջել սառը կաթի մեջ, թեթեւակի քամել եւ դնել փակ աչքերի վրա: Նույն կերպ կարելի է դնել անանուխի, երիցուկի, սամիթի կամ մաղադանոսի թրջոցներ:
Աչքերի տակի «պարկերի» վերացման համար խորհուրդ է տրվում քերիչով անցկացնել 1 կարտոֆիլ, կամ վարունգը կտրատել օղակաձեւ, եւ դրանցից որեւէ մեկը դնել թանզիֆի վրա ու դնել աչքերի «պարկերին» եւ պահել 30 րոպե: Հաճախակի կրկնելու դեպքում պարկերը կնվազեն ու կանհետանան:
Ի դեպ, պառկած կարդալու ժամանակ աչքերն ուղղվում են վեր, եւ աչքի մկաններն ավելորդ լարվում են: Այս դիրքով կարդալը հատկապես վնասակար է երեխաներին, քանի որ նրանց տեսողությունը դեռ ձեւավորման ընթացքում է, եւ կարող է շատ արագ կարճատեսություն զարգանալ:
Պետք է խստորեն պահպանել աչքերի հիգիենան. յուրաքանչյուր 45 րոպե աշխատելուց հետո (մանավանդ համակարգչի առջեւ) հանգիստ տալ աչքերին, այդ ընթացքում կատարել հատուկ վարժություններ:
Կարդացեք նաև
Ո՞ւմ է ցուցված տեսողության լազերային շտկումը
Լազերային շտկումը կարող է վերականգնել տեսողությունը հետևյալ խանգարումների դեպքում...
Տարիքի հետ մկանները թուլանում են, մաշկը կորցնում է տոնուսը, տեղի են ունենում անցանկալի փոփոխություններ ամբողջ մարմնում, այդ պատճառով վատացող տեսողությանը մարդիկ հանգիստ են վերաբերվում...
Գիշերային կուրությունը վիճակ է, որի ժամանակ հիվանդը գիշերը կամ վատ լուսավորության պայմաններում գրեթե չի տեսնում: Բժիշկներն այն անվանում են նիկտալոպիա և հիվանդություն չեն համարում, այլ որևէ վիճակի ախտանիշ...
Նյարդակնաբուժության ծառայության առանձնահատկությունների, ակնահատակի հետազոտության հետ կապված հարցերի շուրջ զրուցեցինք «Արմենիա» ՀԲԿ նյարդաակնաբույժ, նյադաբան, նյարդաբանության ամբիոնի դասախոս...
Դիպլոպիան պատկերի կրկնապատկումն է։ Սովորաբար, այդ վիճակն անվանում են երկտեսություն։ Դիպլոպիան հիվանդություն չէ, այլ` ախտանիշ, իսկ վերջինիս պատճառների հայտնաբերումը և բուժումը կարող է վերականգնել նորմալ տեսողությունը...
Գլաուկոման հիվանդություն է, որն ախտահարում է տեսողական նյարդը և հանգեցնում անդառնալի կուրության։ Այն անդառնալի կուրության հիմնական պատճառներից է և նման հիվանդությունների շարքում գրավում է երկրորդ տեղը...
Տեսողության կորստի հիմնական պատճառը դիաբետիկ ռետինոպաթիան է, որը աչքերի ծանր հիվանդություն է և դրսևորվում է ցանցենու անոթների ախտահարմամբ: Տվյալ հիվանդության նենգությունը նրանում է, որ...
Աչքի հիվանդությունների դեպքում ամենակարևոր խնդիրն առաջնային հետազոտություն անցնելն ու ճիշտ ախտորոշմամբ բուժում ստանալն է, որպեսզի տեսողական օրգանը չվնասվի, և հնարավոր լինի վերացնել առկա խնդիրը բուժման...
Հայաստանում առաջին անգամ եղջերաթաղանթի փոխպատվաստում իրականացվել է 1986թ. Ս.Վ. Մալայանի անվան Ակնաբուժական Կենտրոնում պրոֆեսոր Ալեքսանդր Սերգեյի Մալայանի կողմից: Սկսած այդ թվականներից...
Տեսողությունը բնությունից տրված լավագույն նվերն է մարդուն, որը հարկավոր է պահպանել ամեն կերպ: Տեսողության հետ առկա բոլոր տեսակի խնդիրներն այսօր կարող են բուժվել և վերականգնվել տարբեր վիրահատական միջամտություններով...
Ի՞նչ մասնագիտություն է օֆթալմոլոգիան:
Օֆթալմոլոգիան զբաղվում է ուղեղի, ողնաշարի և այլ հիվանդությունների ժամանակ աչքի հատակում...
Շաքարային դիաբետը վերջին ժամանակներում դարձել է ավելի տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի, 2025 թ. երկրագնդի բնակչության մոտավորապես 5%-ը կտառապի շաքարային դիաբետով...
Շաքարային դիաբետը շարունակում է մնալ 20-74 տարեկան մարդկանց մոտ կուրության առաջացման գլխավոր պատճառը: Վերջին ժամանակներում այն դարձել է առավել տարածված հիվանդություն: Ըստ մասնագետների հաշվարկի...
Հիվանդին տեղային անզգայացում է արված, ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության...
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
- Ժողովրդական դեղամիջոցներ
- Հղիություն. 4-րդ ամիս
- Հղիություն. 7-րդ ամիս
- Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
- «Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
- Հղիություն. 6-րդ ամիս
- Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
- Ամուսնական առաջին գիշերը
- Ընկերության մասին
- Ինչպես ազատվել անցանկալի մազերից
- Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
- Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
- Դդում
- Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
- Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
- Սեռական գրգռում
- Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
- Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
- Չիչխանի օգտակար հատկությունները
- Հղիություն. 1-ին ամիս
- Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
- Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
- Դիմակներ` մազերի համար
- Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
- Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Ընտրություն ըստ հորոսկոպի
- Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
- Հղիությունը և նախապատրաստվելը դրան
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
- Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
- Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
- Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
- Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
- Էկզեմայի տեսակները և բուժումը
- ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
- Իրիդիոսքրինինգ
- Գամմա-դանակը նշտարի փոխարեն